RU EN

Գայանե

Շտոյան

Փաստաբան

Փաստաբան Գայանե Շտոյան

Մոսկվա քաղաքի Փաստաբանների պալատի անդամ, գրանցամատյանի թիվ 77/15275 գրանցման համար

  • Գերազանցությամբ ավարտել է Ն․Ի․ Լոբաչովսկու անվան Նիժեգորոդի պետական համալսարանը
  • Փաստաբանական գործունեության 9 տարվա փորձ:
  • Մարդու իրավունքները և ընտանեկան իրավունքը» դասընթացի , HELP (The European Programme for Human Rights Education for Legal Professionals) մարդու իրավունքների Եվրոպական ծրագրի հավատարմագրված մարզիչ ։
  • ՌԴ-ի փաստաբաններ Ֆեդերատիվ պալատի և Եվրոպայի խորհրդի ծրագրի կողմից կազմակերպվող, փաստաբանների որակավորման բարձրացման դասըթացների մարզիչ։
  • Համագործակծություն երկրի առաջատար ուսումնական հաստատությունների հետ (Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվայի պետական իրավաբանական համալսարան, Ն․Ի․ Լոբաչովսկու անվան Նիժեգորոդի պետական համալսարան)
Gayane

    Արժեքավոր է, երբ վստահորդը ստանալով իր տնտեսական վեճերի դրական իրավական լուծումը, փաստաբանի մասնագիտական որակավորման նկատմամբ ձեռք է բերում վստահություն և նրան է վստահում ամենաթանկը՝ ընտանեկան հարցերը։ Դրա շնորհիվ ձևավորվել է փաստաբան Գայանե Շտոյանի մասնագիտական երկու հիմնական ուղվածությունները՝ դատաարբիտրաժային պրակտիկան և ընտանեկան իրավունքը ,այդ թվում նաև օտարերկրյա էլեմենտի մասնակցությամբ։

    Փաստաբանական գործունեությունը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքով։ Փաստաբան Գայանե Շտոյանը համագործակցում է ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՊՀ-ը երկրների փաստաբանական ընկերությունների հետ, ինչը թույլ է տալիս մատուցել որակյալ փաստաբանական ծառայություններ ոչ միայն Ռուսաստանում այլ նաև արտասահմանում և արդյունավետ լուծել տրանսգենդերային վեճերը։

    Յուրաքանչյուր գործով առաջնային է ոչ միայն հաղթանակը, այլ նաև ձեռք բերված հաղթանակի պահպանումը, ինչը ապահովում է ցուցաբերած ծառայության ստաբիլ բարձր որակը։ Փաստաբան Գայանե Շտոյանի վարույթում գտնվող յուրաքանչյուր նոր գործ, դա մարտահրավեր է որի բարեհաջող հաղթահարումը թույլ է տալիս պահպանել «հաղթող կողմի» համբավը։

Պրակտիկա

Միջազգային իրավունք

- Ներկայացուցչություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում /ՄԻԵԴ/

- Այլ երկրների դատական ակտերի ճանաչում և կատարում

Երեխաների իրավունքների պաշտպանություն

Ծնողներից մեկի կողմից երեխայի միջազգային առևանգում / երկրից ապօրինի տեղափոխված երեխայի վերադարձնելը/ *

ՌԴ-ից երեխայի ելքի արգելքի վերացում

Երեխաների բնակության վայրի սահմանում

Երեխաների հետ տեսակցության կարգի սահմանում

Ծնողական իրավունքներից զրկում

Ծնողական իրավունքների սահմանափակում

Հայրության ճանաչում

Հայրության վիճարկում

Ալիմենտների բռնագանձում

Ալիմենտների չափի ավելացում

Քրեական գործեր կապված անչափահասների հետ



*Գայանե Շտոյանը հանդիսանում է «HELP» եվրոպական ծրագրի կողմից հավատարմագրված փաստաբանական խմբի անդամ, որը իրավաբանական օգնություն է ցուցաբերում Հագայի կոնվենցիայի շրջանակներում երեխաների միջազգային առևանգման դրույթներին համապատասխան

Ընտանեկան իրավունք

Ամուսնալուծություն

Ամուսնության ընթացքում ձեռք բերած գույքի բաժանում

Ալիմենտի բռնագանձում, որպես ամուսնու ապրուստի միջոց

Ամուսնական պայմանագրի կազմում կամ գույքի բաժանման համաձայնագիր

Դատարբիտրաժային գործունեություն

Կոմերցիոն վեճեր

Վեճեր ՝ Գերիշխող դիրք ունեցող պետական մարմինների և պետական կորպորացիաների մասնակցությամբ

Կորպորատիվ վեճեր

Գործարար համբավի պաշտպանություն

Մտավոր սեփականության պաշտպանություն

Վեճեր՝ անշարժ գույքի, շինարարության և ապահովագրության վերաբերյալ

Պարտավորությունների բռնագանձում

Տնտեսական գործունեության սուբյեկտների ծախսերի օպտիմիզացում, որը կապված է բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությամբ



*Մեզ համար կարևոր է ոչ միայն դատարանում հաղթանակը, այլ նաև դատական ակտի կատարման ապահովումը։ Խորհրդատվության ընթացքում մեր վստահորդները տեղեկացվում են ոչ միայն գործի իրավաբանական կողմի վերաբերյալ , այլ նաև դատական ակտով վստահորդին հանձնված դրամական միջոցների կամ անշարժ գույքի ստացման իրատեսության վերաբերյալ։ Դրա շնորհիվ ի կատար ածված դատական ակտերի ցուցանիշը բարձր է։

Քաղաքացիական իրավունք

Սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ վեճեր

Բանկային և ապահովագրական ծառայությունների մատուցման վերաբերյալ վեճեր

Պարտավորությունների բռնագանձում

Քրեական իրավունք

Տնտեսական և կոռուպցիոն հանցագործություններ

Ընտանեկան բռնությունից տուժածների իրավունքների պաշտպանություն

Նախագծեր

Երեխաները իրավունք ունեն լինել իրավունքի մեջ>> Ծրագրի հիմնադիր

<< Երեխաները իրավունք ունեն լինել իրավունքի մեջ>> ծրագիրը ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը, երեխայի համար ընկերական արդարադատության ապահովմանը, որը երաշխավորում է երեխաների իրավունքների նկատմամբ հարգանք և իրավունքների արդյունավետ իրացում։
։ Ծրագրի շրջանակներում փաստաբանը իրավաբանական օգնություն է ցուցաբերում ծնողներից մեկի կողմից ապօրինի երեխային երկրից դուրս բերած երեխայի վերադարձի կապակցությամբ, Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին կոնվենցիայի կապակցությամբ / Հագա, 1980 թ․/ ։
Փաստաբան Գայանե Շտոյանը ընդգրկված է Եվրոպայի Խորհրդի «HELP» ծրագրի փաստաբանների խմբում, որը իրավաբանական աջակցություն է ցուցաբերում Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին կոնվենցիայի շրջանակներում։

«Family Law Armenia-Russia»

Ռուսաստանի Դաշնության փաստաբանների ֆեդերատիվ պալատի և ՀՀ-ի փաստաբանների պալատի, Եվրոպայի Խորհրդի HELP ծրագրի հետ համագործակցությամբ կազմակերպված, «Family Law Armenia-Russia» Ռուսաստանի և Հայաստանի փաստաբանների որակավորման բարձրացման դասընթացների հեղինակ, կազմակերպիչ և մարզիչ։
Անցկացման վայրը՝ Ռուսաստան/ք․ Մոսկվա/ , Հայաստան/ք․Երևան/, Ֆրանսիա/ ք․Ստրասբուրգ/

ԾՐԱԳԻՐ ԵԽ և ԵՄ << Փաստաբաններ հնարավորությունների ուժեղացում>>

Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության փաստաբանների որակավորման բարձրացման << Փաստաբաններ և դատապաշտպանների հնարավորությունների ուժեղացումը Մարդու իրավունքներ և հիմնարար ազատությունների կոնվենցիայի և Եվրոպայի սոցիալական կանոնադրության հիման վրա >> մասնակից։
Անցկացման վայրը՝ Ռուսաստան/ք․ Մոսկվա/ , Ֆրանսիա/ ք․Ստրասբուրգ/

«Street Law in Russia»

<<Ռուս-Ամերիկական երկխոսություն>> Connecting Law Schools to Strengthen Street Law in Russia օգնությամբ կազմակերպվող Ռուսաստանի և ԱՄՆ-ի դասախոսների փոխանակման ծրագրի մասնակից ։
Ծրագր առաքելությունը կայանում է իրավական մշակույթի և իրավագիտակցության բարձրացմանը, համալսարաններում, դպրոցներում և տեղական համայնքներում իրավունքի , դեմոկրատիայի և մարդու իրավունքների ուսուցման ճանապարհով․
Անցկացման վայրը՝ Ռուսաստան/ք․ Մոսկվա/, ԱՄՆ/ք․Վաշինգտոն/

«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ»

Փաստաբանական գործունեություն << Ընտանեկան բռնությունից տուժածների պաշտպանության կենտրոնի >> հետ համագործակցության շրջանակներում , որը հանդիսանում է << Կանանց կոնսորցիում ոչ պետական միավորման >> նախագիծ, որը միավորում 110 շրջանների կանանց ոչ պետական կազմակերպություններ,կազմակերպությունների ֆեդերատիվ մակարդակով։
Այս ծրագրի առաքելությունն է ՝ ընտանեկան բռնությունից տուժածների պաշտպանությունը
/ֆիզիկական, հոգեբանական, ֆինանսական/.

Պրո Բոնո

    Պրո Բոնո /լատիներեն pro bono publico << հասարակական շահի համար>> - դա նպատակային բնույթի անհատույց մասնագիտական օգնությունն է, որը փաստաբան Գայանե Շտոյանը իրականացնում բացառիկ դեպքերում։
Նման իրավաբանական օգնության թիրախ է հանդիսանում անապահովների իրավունքների պաշտպանությունը, արդարության վերականգնումը, ինչպես նաև սոցիալապես կարևոր նախագծեիր աջակցությունը։

    Ինչպե՞ս դիմել անվճար իրավաբանական օգնության համար։

    Եթե դուք հանդիպել էք բարդ իրավական խնդրի կամ իրավաբանական դժվարությունների հետ սոցիալապես կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ լուծելիս, բայց չունեք ֆինանսական միջոցներ իրավաբանական ծախսերը փակելու համար, գրեք մեզ։
    Մենք կուսումնասիրենք Ձեր դիմումը , կգնահատենք հեռանկարները , ինչպես նաև անհատույց իրավական օգնության ցուցաբերման հնարավորությունը և կմատուցենք այն։
    Դիմումը կարող եք ուղարկել gayane@shtoyanlaw.com պարտադիր Պրո Բոնո նշումով։

Հաղթանակի պատմություն

«Հարկադրված գործարք = կեղծ գործարք»

Դատական ակտի կայացվել է՝ 20.02.2020 թ․

Կարգավիճակը՝ հաղթանակ

Մոսկվա քաղաքի Սավոյլովսկի շրջանի Դատարանը բավարարել է մեր վստահորդի հայցը ընդդեմ նախկին ամուսնու և երրորդ անձի, անվավեր ճանաչելով բնակարանի առուվաճառքի երկու պայմանագրերը։ Բնակարանը վերադարձվել է մեր վստահորդին։

Հ․Գ՝ Բնակարանի առաջին առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու հիմքը ՝ գործարքի հարկադրված լինելն ։Երկրորդ պայմանագրի անվավեր ճանաչելու հիմքը՝ կեղծ գործարքը ։

«Մաքրել կարման 1,5 միլիոն ռուբով»

Դատական ակտի կայացվել է՝ 13.02.2020 թ․

Կարգավիճակը՝ հաղթանակ

Մոսկվայի շրջանի Իվանետսկի քաղաքացիական դատարանը բավարարել է մեր վստահորդի սպառողի իրավունքների պաշտպանության մասին հայցը << Էքստրասենսի>> նկատմամբ, որը իր ծառայություների դիմաց մեր վստահորդից ստացել էր 1,5 միլիոն ռուբլով գումար և չէր կատարել պարտականությունները։ << Էքստրասենսը>> ամբողջությամբ վերադարձրել է ստացած գումարը։

Հ․Գ․ ելնելով նմանատիպ գործերի առանձնահատկություններից չափազանց դժվար է քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության ենթարկել նմանատիպ անձանց, չափազանց ցածր թիվ է կազմում նմանատիպ գործերով դատական պրակտիկան։
Ներկայումս Մոսկվա քաղաքի Նագոտինո-Սադովնիկի շրջանի ներքին գործերի բաժնում քննվում է << էքստրասենսի>> նկատմամբ հարուցված քրեական գործը, մեր կողմից ներկայացված հաղորդման հիմման վրա։

«Ծնողական իրավունքներից չզրկելու հետևանքով ինչ-որ մեկը կարող է զրկվել կյանքից»

Դատական ակտի կայացվել է՝ 02.09.2019 թ․

Կարգավիճակը՝ հաղթանակ

Մոսկվա քաղաքի Չերեմուշենսկի շրջանի դատարանը բավարարել է ամուսնուն ծնողական իրավունքներից զրկելու մասին հայցը երկու հիմքով ՝ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունք, այդ թվում նաև հոգեբանական և ալիմենտ վճարելուց չարամտորեն խուսափելու հիմքով։

Հ․Գ գլխավոր փաստական հանգամանքը հետևյալն էր՝ << Ծնողական իրավունքներից չզրկելու հետևանքով ինչ-որ մեկը կարող է զրկվել կյանքից>>։

«Ռոսգոսստրախ» ԱՊԸ-ի շտապողականությունը

Դատական ակտի կայացվել է՝ 16.08.2019 թ

Կարգավիճակը՝ հաղթանակ

Կովռովսկի քաղաքի Վլադիմերսկի շրջանի դատարանը մերժել է <<Ռոսգոսստրախ>> ԱՊԸ-ի հայցը ընդդեմ մեր վստահորդի ՝ ռեգրեսի հետևանքով գումարի բռնագանձման պահանջի մասին, կապված ճանապարհատրանսպորտային պատահարի հետ, որի մասնակիցը մեր վստահորդը դարձել էր երեք տարի առաջ։

Հ․Գ․ Մեր վստահորդը ավտոմեքենան գնել էր ճանապարհատրանսպորտային պատահարից երկու տարի առաջ և դեռ չէր հասցրել կնքել ԱՊԱ պայմանագիր։ << Ռոսգոսստռախ>> ԱՊԸ-ում ապահովագրված էր նախկին սեփականատիրոջ պատասխանատվությունը, հետևաբար ապահովագրական ընկերությունը չուներ ապահովագրական փոխհատուցում կատարելու պարտավորություն տուժողի նատմամբ, հետևաբար նաև մեր վստահորդի ռեգրես պահանջելու իրավունք ընկերությունը ևս չուներ։

«Իրավունքի մասին վեճի նյութականացումը»

Դատական ակտի կայացվել է՝ 06.05.2019 թ․

Կարգավիճակը՝ հաղթանակ

Կալուժսկի շրջանի դատարանը վերականգնել է երեխաների բնակության վայր սահմանելու մասին դատական ակտի բողոքարկման բաց թողնված ժամկետը/ 1 տարի / և ուղարկել է գործը Կալուժսկիի մարզային դատարան վերաքննիչ վերանայման համար ։

Կալուժսկիի մարզային դատարանը քննելով մեր վերաքննիչ բողոքը, ուղարկել է գործը Կալուժսկի շրջանի դատարան նոր քննության համար։

Կալուժսկի շրջանի դատարանը համաձայնվեց մեր վստահորդի այն դիրքորոշման հետ, որ գործը պետք է քննվի օտարերկրյա դատարանում։ Դատարանը կարճեց այս գործի վարույթը։

Հ․ Գ․ Հատկանշական է, որ այս գործի փաստական հանգամանքները ամբողջովին նույնական էին փաստաբան Գայանե Շտոյանի կողմից հորինված գործի հետ, որը դրված էր Ռուսաստանի և Հայաստանի փաստաբաններ որակավորման բարձրացման միջազգային դասընթացների հիմքում, որը տեղի է ունեցել 2017/2018 թթ․ , որի վերջնական հանդիպումը տեղի է ունեցել Ստրասբուրգում/ Ֆրանսիա/։
Համընկնում էին ընդդատության մասին վեճ ունեցող երկրները, քանակը և նույնիսկ երեխայի սեռը (միստիկ իրավաբանություն) ։

«Երեխայի ճանապարհորդությունը՝ Հայաստան- Ռուսաստան-Չեխիա-Պորտուգալիա-Հայաստան»

Դատական ակտի կայացվել է՝ 21.02.2019 թ․

Կարգավիճակը՝ հաղթանակ

Արևմտյան Լիսաբոնի Կաշկայշ շրջանի անչափահասների և ընտանեկան վեճերով դատարանի որոշմամբ մեր վստահորդի մանկահասակ երեխան անհապաղ վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն Պորտուգալիայի Հանրապետությունից։

Հ․Գ․իսկզբանե անչափահասը ապօրինի ծնողի կողմից տեղափոխվել է ՌԴ, որտեղ մեն սկսել էինք երեխային,իր մշտական բնակության վայր՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու գործընթացը, Հագայի Կոնվենցիայի շրջանակներում/ 1980թ․/։
Այդ ընթացքում առևանգող ծնողը , կեղծելով մյուս ծնողի ՝ մեր վստահորդի նոտարական համաձայնությունը, երեխային տեղափոխում է շենգեն գուտիի երկիր՝ Չեխիայի Հանրապետություն, իսկ հետո Պորտուգալիայի Հանրապետություն, որտեղել արդյունքում երեխան հայտնաբերվել է։

«Երեխաներին Ֆրանսիա չի կարելի վերադարձնել, թողնել Ռուսաստանում»

Դատական ակտը կայացվել է՝ 22.05.2018 թ․

Կարգավիճակը՝ հաղթանակ

Նիժնի Նովգորոդ շրջանի վերաքննիչ Դատարանը բավարարել է մեր վստահորդի վերաքննիչ բողոքը, վերացնել մասնագիտացված Դատարանի որոշումը, երեք մանկահասակ երեխաներին Ռուսաստանից Ֆրանսիա վերադարձնելու մասին և կայացրել է նոր որոշում՝ երեք մանկահասակ երեխաներին ՌԴ թողնելու մասին։

Հ․Գ․ Հակառակ կողմում փաստաբանների հետ միասին հանդես էին գալիս նաև Ֆրանսիայի Հյուպատոսը և Ֆրանսիայի իրավական հարցերով խորհրդատուն Ռուսաստանում։

Հետագայում մեր վստահորդի կողմից նոր դատական հայց ներկայացվեց ընդդեմ նախկին ամուսնու ։ Դատարանը վճռեց երեխաների բնակության վայրը սահմանել մեր վստահորդի հետ։

«Ռեցիդիվ առանց ազատազրկման»

Դատական ակտի կայացվել է՝ 08.09.2017 թ․

Կարգավիճակը՝ հաղթանակ

Նիժնի Նովգորոդ շրջանի Գորոդեցկ քաղաքի դատարանը, փաստաբան Գայանե Շտոյանի պաշտպանյալի նկատմամբ որոշում է կայացրել , ով մեղավոր էր ճանաչվել ՌԴ-ի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու մեջ , որի հետևանքով պատճառվել է զգալի
վնաս, պատիժ է նշանակել տուգանք՝ 40 000 ռուբլիի չափով, առանց ազատության սահմանափակման։

Հ․Գ․ Մեղադրանքի հիմքում դրված էր մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքները, որը վերջինիցս կորզվել էին փաստաբան Գայանե Շտոյանի բացակայությամբ։ Հատկանշական է, որ մեղադրյալը նմանատիպ արարքի կատարման համար ուներ դատվածություն/ ռեցիդիվ/։

«Գործընկեր/Մրցակից»

Դատական ակտի կայացվել է՝ 04.09.2017 թ․

Կարգավիճակը՝ հաղթանակ

Մոսկվայի Արբիտրաժային դատարանը բավարարել է մեր վստահորդի հայցը ընդդեմ «Х» ՍՊԸ-ի, որի կազմից նա դուրս էր եկել, սակայն չէր ստացել բաժնեհավաք կապիտալի իր բաժինը։ Բաժնեհավաք կապիտալի իրական արժեքի բռնագանձման մասին հայցը ամբողջությամբ բավարարվել է, ինչպես նաև պատասխանողից բռնագանձվել էն նաև դատական ծախսերը։

Հ․Գ․ ներկայումս մեր վստահորդը ստեղծել է նոր իրավաբանական անձ, որը արժանիորեն մրցակցում է «Х» ՍՊԸ-ի հետ շուկայում։

«Սիբիրական արդարադատություն»

Դատական ակտի կայացվել է՝ 07.02.2017 թ․

Կարգավիճակը՝ հաղթանակ

Կեմերովոյի մարզի Պրոկոպեվսկի շրջանի դատարանը բավարարել է մեր վստահորդից որպես բազմամիլիոն անհիմն հարստացում , գումարի բռնագանձման մասին վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը (2,5 տարի )։ Դատարանը գործի նյութերը մեր վերաքննիչ բողոքի հետ միասին ուղարկել է Կեմերովի մարզի վերաքննիչ դատարան։

Կեմերովոյի մարզային դատարանը, գործի քննության ընթացքում , գործի նյութերին ավելի մանրակրկիտ ծանոթանալու հիմքով հետաձգեց դատական նիստը ։ Երկրորդ դատական նիստի ժամանակ Կեմերովոյի մարզային դատարանը բավարարելով մեր վերաքննիչ բողոքը, վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և կայացրեց նոր դատական ակտ ամբողջությամբ մերժելով անբարեխիղճ հայցվորի հայցապահանջը։

Հ․Գ․ Մեր վստահորդը դատական ակտի մասին տեղեկացավ << Դոմոդեդովի>> օդանավակայանում, որտեղ նրան թույլ չէին տվել օդանավ նստել անձնագրային ստուգման ժամանակ, բազմամիլիոն պարտավորությունների պատճառով։

«Ռուսական Երկաթ Գծի-ի ոչ կոռեկտ սակագները»

Դատական ակտի կայացվել է՝ 25.10.2016 г., 19.09.2016 թ., 19.08.2016 թ., 05.08.2016 թ.

Կարգավիճակը՝ հաղթանակ

Նիժնի Նովգորոդ շրջանի Արբիտրաժային դատարանը բավարարել է տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում գործող մի շարք ընկերությունների անունից ներկայացված մի շարք հայցեր ընդդեմ <<Ռուսական երկաթ գծեր>> ԲԲԸ-ի, որի հետ մեր վստահորդները ունեին կնքած բեռնափոխադրման պայմանագրեր ։ Հայցապահանջը հետևյալն էր՝ բռնագանձել անհիմն հարստացումը, որը առաջացել է <<Ռուսական երկաթ գծեր>> ԲԲԸ-ի կողմից ոչ կոռեկտ սակագներ կիրառելու հետևանքով։

Հ․Գ Բոլոր դատական ակտերը պահպանվեցին վերաքննիչ և վճռաբեկ բողոքարկման ժամանակ։

«Ոչ շինարարական հարցեր»

Դատական ակտի կայացվել է՝ 11.11.2014 թ․

Կարգավիճակը՝ հաղթանակ

Վլադիմիրի շրջանի Դատարանը վճիռ է կայացրել «А» ՍՊԸ-ի հայցը ընդդեմ «М» ՓԲԸ-ի ենթակապալային պայմանագրով պարտավորության բռնագանձման մասին։

Հ․Գ Դատական ակտ պահպանվել է վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում։

«Բանկային կարուսել»

Դատական ակտի կայացվել է՝ 08.09.2017 թ․

Կարգավիճակը՝ հաղթանակ

Նիժնի Նովգորոդ շրջանի Դատարանը բավարարել է հեռակա դատական ակտը << Ռայֆֆայզբանկ>> բաժնետիրական ընկերության բազմամիլիոն պարտավորության հայցով մեր վստահորդի բաց թողնված դատավարական ժամկետը (2 թ․) վերականգնելու մասին դիմումը, վերացրել է նշված որոշումը և գործը ուղարկել է առաջին ատյանի դատարան նոր քննության։

Գործի նոր քննության ժամանակ դատարանը կրկին բավարարել էր << Ռայֆֆայզբանկ>> բաժնետիրական ընկերության հայցը ընդդեմ մեր վստահորդի, որոշում էր կայացրել պարտավորության բռնագանձման մասին ի օգուտ << Ռայֆֆայզբանկ>> բաժնետիրական ընկերության։

Մեր կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը բավարարվել է և գործը նորից ուղարկվել է նոր քննության։

Գործի նոր ՝ երրորդ քննության ժամանակ << Ռայֆֆայզբանկ>> բաժնետիրական ընկերությանը հրաժարվեց մեր վստահորդի նկատմամբ ներկայացված հայցից, կանգնեցնելով այս << բանկային կարուսելը>>․ Գործի վարույթը կարճվել էր հայցվորի կողմի հայցից հրաժարվելու հիմքով։

Հ․Գ Վստահորդը մեզ դիմելիս խնդրել էր դատարան դիմել, դատական ակտը կատարումը հետաձգելու խնդրանքով։
Փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ , ի հայտ եկան դատական ակտը բողոքարկելու հիմքերը , ինչի հետևանքով հնարավոր դարձավ վստահորդին ազատել բազմամիլիոն պարտավորությունները կատարելուց։

«Փոխհատուցում=մոտիվացում»

Դատական ակտի կայացվել է՝ 13.11.2013 թ․

Կարգավիճակը՝ հաղթանակ

Մարզային դատարանը բավարարել է մեր վստահորդի հայցը ընդդեմ Գորկովսկու մեքենաշինական գործարանի /<<ԳԱԶ>> ԲԲԸ/, որտեղ իրականացրած աշխատանքի ընթացքում վերջինս ստացել է աշխատանքային խեղում և ձեռք է բերել III կարգի հաշմանդամություն։ Դատարանի որոշմամբ <<ԳԱԶ>> ԲԲԸ-ից բռնագանձվել բարոյական վնաս։

Հ․Գ․ Մեր վստահորդին դատարանի կողմից հատկացված գումարի չափը 10 անգամ գերազանցում է նույն դատարանի կողմից հատկացված գումարներից։
Մեր կողմից պահանջվող գումարի հիմնական փաստարկը այն էր , որը կմոտիվացնի <<ԳԱԶ>> ԲԲԸ-ին բարելավել իր աշխատակիցների աշխատանքային պայմանները։

Թողնել Դիմում

Ծանոթանալ պայմաններին օգտագործման համաձայնագրի

Օգտագործման համաձայնագիր

Ես համաձայնություն եմ տալիս իմ անձնական տվյալների վերամշակման համար։ Սույնով, ես գործելով իմ կամքով, իմ օգտին , բեռնելով իմ անձնական տվյալները www.shtoyanlaw.com կայքում Փաստաբանական գրասենյակ Շտոյան Գայանե Վարուժանիին , Մոսկվա քաղաքի փաստաբանների գրանցամատյանում գրանցման համար 77/15275 / այսուհետ՝ օպերատոր/ հաստատում եմ իմ համաձայնությունը իմ կողմից տրամադրված անձնական տվյալները վերամշակելու Օպերատորի կողմից, ինձ ծառայություններ առաջարկելու, նոր ծառայություններ առաջարկել Օպերատորի կողմից անցկացվող հարցումների, ձևաթղթեր, գովազդային և մարքեթինգային հետազոտությունների նպատակով, այդ թվում ինձ հետ անմիջական կապի դուրս գալ, իմ կողմից սույն կայքում տրամադրված կապի միջոցներով․ Սույն իրավունքը / համաձայնությունը/ տրվում է իմ անձնական տվյալների նկատմամբ ցանկացած գործողություններ կատարելու համար, որը անհրաժեշտ է և ցանկալի վերոնշյալ նպատակներին հասնելու համար, այդ թվում անսահմանափակ հավաքել, պահպանել, համակարգել,ճշտել/ թարմացնել, փոփոխել/ , օգտագործել, փոխանցել, դեպերսոնիզացնել, արգելափակել, ոչնչացնել իմ անձնական տվյալները։ Անձնական տվյալ են համարվում սույն կայքին իմ կողմից տրամադրվող ցանկացած տեղեկատվություն։ Սույնով հաստատում եմ՝ տեղեկացված եմ,որ Օպերատորի կողմի անձնական տվյալների վերամշակումը իրականացվում է ցանկացած եղանակով, այդ թվում նաև ավտոմատացման/ ծրագրային ապահովումների/ , այնպեսել առանց ավտոմատացման/ տեղեկատվական կրիչների, այդ թվում նաև թղթային/ միջոցով։

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: +7 930 707 4111
E-mail: gayane@shtoyanlaw.com

Փաստաբանի հետ խորհրդատվության համար կարող
եք գրանցվել զանգահարելով կամ կայքում դիմում թողնելով.

Հեռախոս: +7 930 707 4111
E-mail: shtoyan.gayane@gmail.сom